Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք, որ մարդը գործակալ է, որ ՀՀ-ում կան գործակալական ցանցեր, բայց կա նաեւ ապացուցման շեմ, խնդիր կա համոզմունքի շեմի»․ Փաշինյան

Մայիս 07,2024 15:34

Լրագրողի դիտարկմանը՝ եթե չկա ապացույց, ինչ գիտեք՝ գործակալ է, Փաշինյանը պատասխանեց․ «Օպերատիվ տվյալներով։ Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի հանրապետության 29743 քկմ թիվը 1 տարի հետո ոչ մի փոփոխության չի ենթարկվի, որովհետեւ այն հենված է լեգիտիմության հենքի վրա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում՝ ի պատասխան լրագրողի հարցի, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նաեւ հետաքրքրվեց՝ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է դավաճանների, գործակալների, այլ պետությունների ազդեցության տակ գտնվող անձանց մասին, որոնք ՀՀ պետական շահերին դեմ են գործում, մինչդեռ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասում է, որ այդ հայտարարություններն անհասցե, ընդհանուր քաղաքական հայտարարություններ են, որոնց վերաբերյալ վարույթներ չեն նախաձեռնում, ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքական իշխանությունը տեսնում է այդ անձանց, իսկ իրավապահ համակարգը՝ ոչ։

Ի պատասխան այս հարցի՝ Փաշինյանն ասաց՝ 2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով ձերբակալվել են, կալանավորվել են․ «Ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակում է։ Դեպքեր կան, որ մենք գիտենք, որ մարդը գործակալ է, բայց կա նաեւ ապացուցման շեմ, խնդիր կա համոզմունքի շեմի»։

Լրագրողի դիտարկմանը՝ եթե չկա ապացույց, ինչ գիտեք՝ գործակա՞լ է, Փաշինյանը պատասխանեց․«Օպերատիվ տվյալներով։ Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին։ Նախկինում այդ գործակալական ցանցերի բացահայտումը մի օրում չի տեղի ունեցել։ Գործակալը հո այնպես չի աշխատում, որ ձերբակալվի կամ բացահայտվի։ Եվ եթե որեւէ մեկը նրան օգտագործում է որպես գործակալ՝ նրան որոշակի հմտություններով է օժտում։ Այդ ամենը դուք ֆիլմերում տեսել եք, իհարկե ոչ բոլորն են այդքան տաղանդավոր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031