Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, իսկ, օրինակ, Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը նախորդ տարի մասնակցել էր։
«Նախ ես ուզում եմ ասել, որ Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել՝ երդմնակալությանը մասնակցելու։ Եվ հաշվի առնելով մեր օրակարգն ու առանձնահատկությունները՝ մասնակցել եմ։ Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր ոնց որ թե չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարեւոր չէր ինձ համար։ Ակնհայտորեն շատ կարեւոր հարցեր ենք քննարկում այս ասուլիսում»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ