«Նույնիսկ չեմ վերաբերվում․ այն ամենն, ինչ ասում եք՝ նորմալ չէ, քանի որ իրականությանը չի համապատասխանում, բայց օրինաչափ է»,- Սոլակից «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց քայլերթի առաջնորդողներից Սուրեն Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, որ իշխանական շրջանակներում իրեն համարում են «ռուսական լրտես», «նախկին իշխանությունների դրածո» եւ այլն։ Նա հեգնեց՝ խնդրելով կողմնորոշվել, քանի որ ամիսներ առաջ էլ իրեն «արեւմուտքի գործակալ» էին անվանում, այն բանից հետո, երբ ինքը մի շրջան եվրոպական տարբեր երկրներում հանդիպումներ էր ունենում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նա զավեշտ է համարում այն, որ մարդիկ, ովքեր իրականում խոսում են Հայաստանից միակողմանի տարածքային զիջումներին դեմ, ՀՀ ինքնիշխանության մասին, նրանց «ռուսական լրտես» են անվանում, իսկ մարդիկ, ում համար գերխնդիրն իր ստամոքսն է ու հանուն դրա պատրաստ են հանձնել ամեն ինչ, իրենց ինքնիշխան են հռչակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ