Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար բնակարանային ապահովության ծրագիրը կառավարությունն առաջիկայում կհաստատի

Մայիս 07,2024 13:47

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանային ապահովության ծրագիրը կներկայացվի եւ կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, ծրագիրը բավականին ընդարձակ է, երեք ուղղությամբ է լինելու աջակցությունը՝ տուն կառուցելու, տուն ձեռք բերելու համար եւ հիփոթեքային վարկ ունեցողներին նույն չափաբաժնով աջակցություն տրամադրել եւ 3-րդ ուղղությունը՝ տարեցների համար սոցիալական բնակարանի ապահովում, այսինքն՝ մարդկանց բնակարան կտան, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա։

«Բազային գումարը, որ պետք է հատկացնենք մեկ անձին 3 միլիոն դրամ է, բայց դա գործակիցներով ավելանալու է մինչեւ 5 միլիոն դրամ։ Գործակիցը տարբեր բնակավայրերից, գոտիականությունից եւ այլ հանգամանքներից է կախված»,-ասաց Փաշինյանը։ Առաջնահերթությունը կտրվի սոցիալական որոշ խմբերին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031