ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայ հանրությանը սպառնում են պատերազմով, մոռանում են, որ հենց իրենք են տարածաշրջանում ու հայ-ադրբեջանական հարաբերություններում նորմալ ու օրինաչափ դարձրել ուժով ու ուժի սպառնալիքով իրողությունները փոխելը։ Պատերազմ չուզող իշխանությունը երբեք քաղաքական ամրագրում չէր տա պատերազմով ստեղծված իրողությանը։ Պատերազմի ու ագրեսիայի բանաձևով հարցեր լուծելը բացառապես Նիկոլ Փաշինյանի շնորհիվ է Ալիևը կարողացել մարսել, հակառակ դեպքում՝ դա նրան երբեք չէր հաջողվի։
Այնպես որ բավական է Ալիևի հետ միասին մեզ պատերազմով սպառնան։ Այսօր պատերազմ բերողը հենց իրենք են, իսկ դա կարելի է կանխել՝ տարբեր դերակատարների հետ պայմանավորվելով։
Կարդացեք նաև