Լրահոս
Օրվա լրահոսը

Պանթուրքիստների ընդհատակյա կազմակերպությունը Ռուսաստանում

Մայիս 07,2024 11:39

Ինչպես հայտնում է TolishMedia-ն, համացանցում հայտնվել է մեկ հետաքրքիր կազմակերպության պատմություն։ Այն կոչվում է FNKA AzerRos ՀԿ՝ Ռուսաստանում ադրբեջանցիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն:

Շատ հետաքրքիր է կարդալ այն նպատակները, որոնք իրենք են հայտարարում և սա չի սահմանափակվում միայն փլավի տոներով. «Ներկայացնում է Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների սոցիալական, ազգային-մշակութային, լեզվական շահերը օրենսդիր և գործադիր իշխանության բարձրագույն մարմիններում» և «ներկայացնում է FNKA AzerRos-ի անդամների շահերը պետական ​​մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում»:

Այսինքն՝ երգերի ու պարերի էկրանի ետևում նրանք ակտիվորեն հայտարարում են իրենց նպատակը՝ լինել ազգային հիմունքներով լոբբինգ, նպաստել և լուծել ադրբեջանցիների խնդիրները։ Դա ուղիղ ասում են. Հետո մեզ կասեն, որ սա կազմակերպված հանցախումբ չէ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե դա ինչ է նշանակում Ռուսաստանի և նրա բնիկ ժողովուրդների համար:

Կազմակերպությունը ղեկավարում է միլիոնատեր և Խիմկիի պատգամավոր Ալիև Խանօղլան Սալե-Օգլին։

Ով է Ալիև Խանօղլան Սալե-Օգլին կամ ինչպես արդյունավետ լոբբինգ անել

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 27-ին ԱՀ Լենքորանի շրջանի Բալաբուր գյուղում։ Հետաքրքիր է նշել, որ նա ընտրվել է FNKA AzerRos-ի նախագահ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին առցանց, կազմակերպության 8-րդ հերթական հաշվետու և ընտրական համագումարում, այսինքն՝ 44-օրյա պատերազմի ավարտից մի քանի օր անց: Կազմակերպությունն ինքը հիմնադրվել է 1999թ-ին և նրա առաջին նախագահը եղել է Քերիմով Ջանգիր Ալիաբբաս օղլուն, որը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի պետական ​​կառավարման ակադեմիայում՝ ՌԴ նախագահի ղեկավարությամբ:

Վերադառնանք Ալիև Խանօղլան Սալե-Օգլին: Նա Արդար Ռուսաստան կուսակցության անդամ է, որի գաղափարախոսությունն է Ռուսաստանի միջազգային հարաբերություններում հեռանալ արևմտյան ազդեցության գոտուց և ամրապնդել հարաբերությունները նախկին խորհրդային պետությունների միջև: Իր ֆինանսական միջոցների շնորհիվ Ալիև Խանօղլան Սալե-Օգլին կարողացել է «գնել» «Արդար Ռուսաստան» կուսակցության տեղական կառույցը և դառնալ քաղաքի ավագանու պատգամավոր

… Քաղաքագետ Վիկտոր Ալեքսանդրովը իր «Ադրբեջանի ջարդարարներն ունեն հուսալի «տանիք» հոդվածում հակիրճ ուրվագծել է Խ.Ալիևի գործունեության որոշ ասպեկտներ, բայց ոչ ամբողջությամբ, որտեղ նա հայտնում է, որ նա եղել է ծայրահեղ արմատական, ազգային-ծայրահեղական, պանթուրքիստական, իսլամիստական ​​ուղղվածություն ունեցող ադրբեջանական «ՎԲՈՆ»  կազմակերպության անդամ, որը ահաբեկել է բազմաթիվ ռուսների:

Այսօր Ալիև Խանօղլան Սալե-Օգլին ղեկավարում է 6 կազմակերպություն, որոնցից երկուսն ակտիվ են սննդամթերքի վաճառքի ոլորտում:

Իր կայքում, 2024 թվականի մայիսի 2-ին, նա հայտարարում է, որ որպես Խիմկի քաղաքային շրջանի պատգամավոր, հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության խաղաղ բնակիչներին և ընտանիքներին:

 

Թարգմանությունը և հավելումները՝ Աննա Ազնաուրի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031