Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նվեր լիներ, օրենքով արգելված կլիներ. էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ և կավ է գնել. «Ժողովուրդ»

Մայիս 07,2024 11:26

Էկոնոմիկայի նախարարությունը գնել է նկարազարդ տիկնիկ և նկարազարդ կավ։

Պայմանագիրը, որտեղ հաճախ նշվում է գնման նպատակը, կցված չէ ու պարզ չէ, թե նախարարության որ կարիքների համար է գնումն արվել:
Հարկ է նշել նաև՝ եթե սա նվեր լիներ, ապա օրենքով արգելված կլիներ։ Ինչպես, օրինակ, 2010 թվականին, երբ ՊԵԿ-ը Ամանորին իր աշխատակիցներին ժամացույցներ էր նվիրել, ընդ որում՝ յուրաքանչյունը 1 մլն դրամ արժողությամբ։

Կամ, ինչպես օրինակ, ներքին գործերի նախարարության դեպքում. նախարարությունը 89 թանկարժեք ժամացույց էր գնել, որի 45-ից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։

Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները նախատեսված են՝ իբրև պարգև տալու համար:

Հարկ է նշել, որ նման պարգևատրում ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031