Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլեւ Հայաստանից ու Արցախից նոր գերիներ եւ առեւանգվածներ կան Ադրբեջանի բանտերում. «Ժողովուրդ»

Մայիս 07,2024 11:04

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց իրավիճակը եւ պարզեց, որ իհարկե, այս տարի մի խումբ շիրակցի գերիներ վերադարձան, սակայն այս պահին պաշտոնապես Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, այդ թվում՝ Արցախի պետական, ռազմական ղեկավարությունը։ Ոչ պաշտոնական շրջանակով նշվում է եւս 80 չհաստատված գերու մասին։

Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի Պաշտպանության բանակի գեներալներ Լեւոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքը հունվարի 25-ին, երկարացվեց եւս 4 ամսով։

Թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հունիսյան ընտրություններում հաղթանակից հետո արագացնել գերիների վերադարձի գործընթացը, անգամ ժամկետ էր նշում՝ 1-2 ամիս, այնուամենայնիվ, պատերազմից 3 տարի եւ հինգ ամիս անց ոչ միայն չեն վերադարձվել գերիները, այլեւ Հայաստանից ու Արցախից նոր գերիներ եւ առեւանգվածներ կան Ադրբեջանի բանտերում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031