Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է. «Փաստ»

Մայիս 07,2024 10:18

Այսօր հասարակությունը խոր հիասթափության, կարելի է ասել՝ նաև հուսահատության մեջ է ընկղմված, ուստի կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հանրությանը չտանի նոր հիասթափության։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ հստակ ու իրագործելի օրակարգ, կոնկրետ սցենարներ ու գործողություններ նախատեսվեն, թե ինչ է լինելու այն դեպքում, եթե շարժման պահանջները չկատարվեն։ Ու, ընդհանրապես, կարևոր է, որ իշխանությունը մանևրելու տեղ չունենա և ուժեղ հանրային ճնշման տակ լինի, որպեսզի ուղղակի ի վիճակի չլինի կատարել հակառակորդի պահանջները։

Այդ ընթացքում կարևոր է ցույց տալ, որ կատարվող զիջումները լեգիտիմ չեն, քանի որ իշխանությունները վաղուց այլևս չունեն հանրային վստահություն։ Մյուս առանցքային խնդիրն այն է, որ համապատասխան դաշտ ձևավորվի հանրության լայն շրջանակների համախմբման համար, իսկ դրա համար անհրաժեշտ է խուսափել ատելության մթնոլորտի բորբոքումից, մի ճանապարհ, որի ուղղությամբ շարժվում են իշխանությունները։

Այս իմաստով եկեղեցին մեծ դերակատարություն կարող է ունենալ, քանի որ այս համահայկական կառույցը ընդունելի է բոլորի կողմից։ Ու պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պատմության ամենաբարդ իրավիճակներում՝ նույնիսկ պետականության բացակայության պայմաններում, հենց եկեղեցին է, որ համախմբել ու խթան է հաղորդել հայ ժողովրդի պայքարին։

Ու, ի տարբերություն քաղաքական ուժերի, եկեղեցին չի ձգտում իշխանության հասնել, եկեղեցու խնդիրը հասարակ իշխանափոխությունից ավելի վեր է։ Արդյունքում ստեղծվում է այնպիսի միջավայր, որ գործընթացի ծավալման ընթացքում տարբեր քաղաքական միավորներ՝ նույնիսկ միմյանց հակադիր գաղափարախոսություններով, միաժամանակ կարող են միանալ շարժմանը։ Բայց պետք է նկատի ունենալ, որ որոշ ուժեր կարող են գործուղվել, որպեսզի սեփականացնեն շարժումը կամ էլ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ։ Բացառված չեն նաև տարբեր տեսակի սադրանքները։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031