Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղբայրը եղբոր թասիբը քաշողն է, իսկ ես եղբայր եմ, իմ ազգը եղբայր է». Այսեր Իսայան

Մայիս 06,2024 20:40

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցներին Կոտայքի մարզի Սոլակ համայնքում միացան եզդիական համայնքի ներկայացուցիչները: Քայլերթն առաջնորդող Բագրատ սրբազան Գալստանյանը տեղեկացրեց, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները Կիրանցում եւ Ոսկեպարում էլ են պարբերաբար այցելել պայքարողներին:

«Ես ողջունում եմ ձեզ, Հայաստանը ձեր պետությունն է, նաեւ բոլոր պատերազմներին դուք ձեր մասնակցությունն եք ունեցել, որպես ոչ փոքրամասնություն, այլեւ ամբողջություն»,- ասաց սրբազանը:

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանն էլ ասաց. «Նաեւ եզդի ազգի զավակների արյունով է կերտված հայոց պետականության հիմքը: Բոլոր ժամանակներում միակ եղբայրական ազգն է եղել, որ մինչեւ վերջ, անդավաճան պայքարել է հայ ազգի հետ միասին. հայ ազգի հետ միասին տեսել է ցեղասպանությունը եւ այսօր պայքարին իմ միանալը ունի մեկ նշանաբան, որ իմ երեխան, ձեր երեխան, իր հայրենիքում իր օրորոցը դնելու տեղ ունենա, որ մայրն իր երեխայի համար, իր լեզվով օրորոցային երգի եւ չվախենա, որ կարող է յաթաղան ճոճվել: Եզդի ազգը հայոց հարցի եւ Արցախի հարցի բոլոր ժամանակների պահանջատերն է: Եղբայրը եղբոր թասիբը քաշողն է, իսկ ես եղբայր եմ, իմ ազգը եղբայր է» :

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031