«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցներին Հրազդան քաղաքի մատույցներում դիմավորեցին աղավնիներով։ Մինչեւ Սոլակ գյուղ՝ մոտ 10 կիլոմետր, քայլերթի մասնակիցները ավտոմեքենաներով շարժվեցին։ Մինչ այդ, երթն առաջնորդող Բագրատ սրբազան Գալստանյանը հայտարարեց, որ Սոլակում առավել մեծ տեղ էր հատկացված երթի մասնակիցների ամփոփիչ հանրահավաքի համար, բայց ըստ խոսակցությունների, տարածքի տիրոջը ճնշել են ու նա հրաժարվել է տարածքը տրամադրելուց։
«Օրեր առաջ տրամադրված է եղել նախանշված, հանկարծ այսօր փոխվել է․ սա ժողովրդավարական Հայաստանում»,- ասաց սրբազանը։
Լրագրողները նաեւ սրբազանին փոխանցեցին, որ կառավարությունից հերքել են իր այն հայտարարությունը, թե ՔՊ-ական պաշտոնյաներ ներքին ուղերձներ են հղել՝ շարժմանը միանալու մասին։
«Իրենք էլ թող ասեն՝ չկա։ Ինչ խնդիր կա։ Լիքը բան կա դեռ ասելու, որ ասելու են՝ չկա»,- հեգնանքով արձագանքեց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ