Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, հավատարիմ մնալով 2024 թվականի ապրիլի 14-ին սկսած պայքարին և ապրիլի 26-ին ընդունած հայտարարության ոգուն, և նկատի ունենալով վերջին օրերի քաղաքական անցուդարձը, սույնով ողջունում է մտահոգ և այս օրերին պայքարող ուժերի ապակենտրոն գործողությունները։ «Կամք»-ն իր աջակցությունն է հայտնում նրանց, մասնավորապես վտանգված Տավուշի համար ձևավորված «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։
Ստեղծման օրից ի վեր «Կամք»-ը եղել է Հայ Առաքելական եկեղեցու կողքին և անմնացորդ պայքարել է Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Ուստի, մտահոգված է այն իրողությամբ, որ Կիրանցի ճակատում այս պահին դեռևս շարունակվում է հայրենիքը մասնատելու ազգադավ գործընթացը։
Ելնելով վերոնշյալից վերահաստատում ենք մեր հռչակած նպատակները․
հասնել Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացի դադարեցմանը,
Կարդացեք նաև
դադարեցնել թշնամու հետ բոլոր տեսակի բանակցությունները, այդ թվում՝ ՀՀ տարածքով այսպես կոչված «միջանցքի» վերաբերյալ և համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, անմիջապես ապահովել արցախահայության անվտանգ վերադարձն իրենց բնօրրան և Արցախի կարգավիճակի իրավունքի իրացումը:
անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
զբաղվել գերիների վերադարձով
միահամուռ ուժերով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և նրա գլխավորած Կառավարությանը, դրա փոխարեն ստեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն, որից հետո լուծարել Ազգային Ժողովը և վեցամսյա ժամանակահատվածում կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ։
Հայկական արժեքների պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնություն
Երբ սա, իշխան Զաքարյանը, Էդգար Ղազարյանը և Շարմազանովը հայտնվում են որևէ շարժման կողքին մարդիկ լքում են այդ շարժումը։ Թողեք սրբազանը իր գործը անի չարատավորված մարդկանց հետ