Այսօր Նոյեմբերյանում հիշատակի արարողություն է տեղի ունեցել՝ նվիրված 1991 թվականի մայիսի 6-ին Ոսկեպարի տարածքում զոհված ոստիկանների հիշատակին:
Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, ոստիկանության պատասխանատուներ, զոհվածների հարազատներ ու բազմաթիվ նոյեմբերյանցիներ։
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմ