«Առջեւում ոստիկանական զորքեր են կուտակված՝ սեւ եւ կարմիր բերետավորներ էլ կան»,-քիչ առաջ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթն առաջնորդող Բագրատ սրբազան Գալստանյանը՝ քայլերթի մասնակիցներին հորդորելով կարգ ու կանոն պահպանել, սադրանքների չտրվել։
«Ոստիկանության հատուկ զորքերն այսօր, կամ դժբախտաբար, ժողովրդի կամ քաղաքացիների շահերին չեն ծառայում․ մեկ մարդու են ծառայում, մեկ մարդու եւ նրա քմահաճույքներին ու հրահանգներին»,- ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, քայլերթը մեկնարկել է շաբաթ օրը՝ Տավուշից։ Այսօր ժամը 18-ի սահմաններում քայլերթի մասնակիցները կլինեն Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրում։ Քայլերթի մասնակիցները նախատեսում են Երեւանում լինել մայիսի 9-ին։
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է շաբաթ օրը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հաջողություն:
Տեղյակ եղեք ու կապը պահեք թե ինչ եք թողնում ետևում ` «Իվանա Ժիվկովիչը և Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Գեղարքունիք և Տավուշ` ծանոթանալու ՄԱԶԾ-ի ծրագրերին»: “Ծանոթանալը” նաև ընդգրկում է վախեցնելը: Այս խումբը մնալու է Հայաստանում մինչև մայիսի 9-ը (պատահական զուգադիպությո՞ւն): Այցելելու են արևելյան սահմանները: Իրենց խորհուրդներով է առաջնորդվելու նիկոլի ռեժիմը:
ՔՊ գրասենյակը տեղափոխվել է Կառավարություն:
նիկոլը մեկնում է մոսկվա քննարկելու միջանցքի ‘սցենարը’: Նույն բովանդակությունն ունի ՄԱԿ-ի Իվանի Ժիվկովիչի այցը Հայաստան.` ‘Տիկին Ժիվկովիչը կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և կհանդիպի շահառուների հետ’:
Արևմուտքը և ռուսաստանը միասնական են մի բանում` շտապեցնում են այս փուլի սկիզբը: Թոմաս դը Վաալը նույնպես զգուշացնում է. ‘«Փաշինյանի կողմից այս ժեստը՝ այս գյուղերի վերադարձը, պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս: Միևնույն ժամանակ, կա մի կարևոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռևս աներևակայելի կարևոր է: Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջևան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են’
Ծավալվեք, ստեղծեք ստրւկտւրաներ, ստրատեջիկ խմբեր, որոնք գծագրում են այս փուլին ճիշտ, խելացի, անվնաս դիմադրելը: