ԱՐՄԵՆՊՐԵՍ. Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։
«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կամ նիկոլը կանչել է քպ-ի բոլոր բարձրաստիճան անդամներին, նրանց վրա ճղճղացել ու վերջում հավատացել քպ-ականների “հորս արև սուտ ա” պատասխանին, կամ էլ արագի մեջ իրեն հատուկ ոճով լեզվանիկություն է անում Բագրատ Սրբազանի հասցեին։
Համենայն դեպս, նիկոլին առաջարկում եմ, որ մայիսի 9-ից հետո իր ճտերին նորից հաշվի։