«Մեր հեռախոսները լսում են անվտանգության ծառայողները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, կոնկրետ իմ հեռախոսը լսում են։ Շնորհակալ եմ, որ լսում են, որովհետեւ Սաղմոսն են քաղում, պատգամներ, քարոզներ, շատ բարձր ոճի եւ գաղափարների բանավեճեր են լսում, երեւի փոխանցում են իրենց վերեւներին, նրանք էլ նայում են, շատ ուրախանում են այդ թեմաներից»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բագրատ սրբազանը՝ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ։
Երթը Տավուշի Կիրանց համայնքից շարժվում է դեպի Երեւան, այս պահին քայլում են դեպի Հրազդան, ծրագրել են մայիսի 9-ին հասնել մայրաքաղաք։
Շարժմանը քիչ առաջ միացան Դադիվանքի հոգեւորականը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ։
Կարդացեք նաև
Ճանապարհին պարբերաբար տարբեր համայնքներից քաղաքացիներ են միանում ու ողջունում շարժմանը։
Հիշեցնենք, որ շարժումը պահանջում է դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի՝ իրենց ձեւակերպմամբ՝ ապօրինի սահմանազատումը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ