Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 29-ից մայիսի 5-ը. (2024թ․)
☑️Սևանա լճի մակարդակը ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (05.05.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20սմ-ով։
☑️ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.883մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 5-ը ներառյալ՝ 72.751մլն. մ³:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ