Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թքել կարելի՞ է, ոչ, չի կարելի, բայց ամեն ինչը չէ քրեորեն պատժելի». Աննա Վարդապետյան

Մայիս 06,2024 14:54

Այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազի՝ 2023-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում Աննա Վարդապետյանն ասաց. «Ինձ լրագրողները հարցրեցին՝ թքել կարելի՞ է: Ոչ, չի կարելի, բայց ամեն ինչը չէ քրեորեն պատժելի: Բայց արդյոք մենք այն հասարակությո՞ւնն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով պետք է խոսել: Եթե դատախազությունը քրեական հետապնդում չի հարուցում, ուրեմն անե՞նք, ուրեմն կարելի՞ է»:

Աննա Վարդապետյանն ասաց, որ ԱԺ ամբիոնից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակական խոսույթի որակի վրա ու սա ուղղակի բառեր չեն, երեւում է յուրաքանչյուր քրեական գործից ու ցուցմունքից:

Նա կարճ խոսեց, բայց պատգամավորներին ասաց, որ հարցերը, որոնք հնչեցրին իրեն ԱԺ ամբիոնից, գրավոր ուղարկեն, կպատասխանի, որովհետեւ 10 րոպեի ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ բոլոր հարցերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031