Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել են՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել»․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի նամակի մասին

Մայիս 06,2024 14:15

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե պատասխանելո՞ւ է ՌԴ Պետդումայի գրությանը։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ «Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Կիպրոսի տարածքային ամբողջականությունը»։ Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում բնորոշել էր որպես «ներխուժում»։ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն արձագանքել էր. «Մեր գործընկերոջ նման արտահայտություններն ուղղակի ամոթի զգացում են առաջացնում։ Նա հատել է բոլոր կարմիր գծերը»: Մատվիենկոն բացատրություն էր պահանջել Հայաստանի խորհրդարանից։

Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես գրություն չեմ ստացել Ռուսաստանից, ում որ ուղարկել են, իրեն հարցրեք։ Ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն այդ պատասխանն ուղարկել է»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նամակը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, Սարգիս Խանդանյանն էլ 1-2 օր հետո պատասխանել է։ Հարցին, թե ի՞նչ է պատասխանել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ տեղյակ է, բայց չի ասի։

«Նորից եմ ասում՝ ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել են, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, ոչ մի նոր բան չեմ ասել»,- նշեց նա։ Հարցին, թե ո՞ւմ անունից է արել հայտարարությունը, նա պատասխանեց․ «Ես արել եմ հայտարարությունը ում անունից որ մասնակցել եմ, ի՞նչ է նշանակում՝ ո՞ւմ անունից։ Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, դա իրենց խնդիրն է, եւ իրենց պատկերացումներն այդպիսին են։ ՀՀ-ում իշխանությունը եւ նաեւ ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031