«Պարո՛ն Ալեն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը: 8-րդ գումարման ԱԺ-ն կար, ասֆալտում էիք, հիմա Բաղրամյանով գնացեք, կտեսնեք, թե ինչ գեղեցիկ կարկատաններ են, այնպես որ, Ալեն Սիմոնյան, ուրախ եղեք, ձեր ղեկավարած ԱԺ-ից ավելի ցածր վարկանիշ ունի ձեր իշխանությունների գցած ասֆալտը»,- այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազի՝ 2023-ի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Տեղից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ձեռքով սրտիկ արեց ու ուղարկեց Արթուր Խաչատրյանին, վերջինս արձագանքեց. «Սրտիկը գնացեք ասֆալտ անողներին դրեք: ԱԺ նախագահ է՝ սրտիկ է անում, պարզ է, որ էս ԱԺ-ն պետք է պլինտուսի մակարդակ ունենա: Ինչ եք ուզում: «Վինի թուխից» չեմ կարող խոսել, դժբախտ մանկություն եք ունեցել, գիրք չեք կարդացել, մուլտ չեք նայել»:
Տեսնելով, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է խանգարել ելույթը՝ Արթուր Խաչատրյանը դիմեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին. «Ընդհատե՛ք, էլի, կամ էլ կանչեք, թող գան տանեն, գոնե կասենք, որ սկզբունքային մարդ եք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«ԱԺ նախագահ է՝ սրտիկ է անում…»
Շնորհակալ եղեք, որ չի թքում Ձեր երեսին:
«Պլինտուս»․․․ քանի անգամ ասենք, որ հայերենում «շրիշակ» է, և «պլինտուսի մակարդակ» ունեն բոլոր նրանք, ովքեր համառորեն չեն ուզում հրաժարվել հայերենում գրեթե ոչինչ չասող, թևերով, ձեռքերով ու մազերով մերկությունը մի կերպ քողարկել փորձող ռուսական անիմաստ լեզվական այս կաղապարից։