Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Ռ. Ս.-ին (ծնված 2003 թ.), որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկակարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
փրկարար ծառայություն