ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց, որ դատախազությունը չի քննում միակողմանի զիջումների հարցը ու այդ գործընթացում պաշտոնական լիազորությունների չարաշահման հարցը. «Ավելի կոնկրետ՝ առանց որեւէ իրավական հիմքի, միջազգային իրավագիտության եւ առաջավոր փորձի, սկզբունքների խախտմամբ՝ ՀՀ ինքնիշխանության ներքո գտնվող տարածքների՝ թշնամուն հանձնելու տեղեկություններ կան: Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2.4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ, այն էլ բարձունքները կանխարգելիչ են եւ հակառակորդը շատ փոքր տարածքներից է, որ կարող է ուղիղ նշանառությամբ հեռահար միջոցներով խոցել:
Մի ամբողջ Արցախի Հանրապետություն 2023-ին հայաթափվեց, այլ կերպ ասած՝ «հակաահաբեկչական» գործողություններով քողարկված հանցագործություն կատարվեց Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված ռազմական, քաղաքական ղեկավարության, ՊԲ-ի հանդեպ: Ըստ էության, ցեղասպանության ականատես մենք դարձանք: Կա՞ արդյոք գլխավոր դատախազությունում այս ամենի՝ Արցախի հայաթափման եւ Արցախի, Հայաստանի ինքնիշխանության ներքո, իր տիրապետության տակ գտնվող տարածքների միակողմանի հանձնմանը գնահատական: Լիարժե՞ք են բոլոր այն գործողությունները, որ մենք իրականացնում ենք մեզ մոտ ու նաեւ միջազգային հարթակներում՝ Ադրբեջանի հանցագործությունը պատժելու ուղղությամբ, կա՞ն դավաճանական գործողություներ ՀՀ իշխանությունների կողմից: Իհարկե, կասեք, որ չեք տեսնում, բայց ի՞նչ գիտեք, վարույթ հարուցե՞լ եք, որ պարզեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ