Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Էդ վարույթները մի քիչ արագ արեք, որովհետեւ մինչեւ վարույթները վերջանան, բոլորս արդեն Լոսում կլինենք, իմա՞ստը էլ որն է». Աղազարյանը՝ Վարդապետյանին

Մայիս 06,2024 12:47

«Թագուհի Թովմասյանը դատախազի ուշադրությունը հրավիրեց մի քանի գործարքների, որտեղ կարող է լինել կոռուպցիոն ռիսկ: Ես շատ եմ կարեւորում ձեր աշխատանքը, տիկին Թովմասյան, որովհետեւ չի կարող մի հատ գործարք լինի, որտեղ մասնակցի Աղազարյան Հովիկի 37-ամյա որդին եւ այդտեղ կոռուպցիոն ռիսկ չլինի: Լրագրողների եւ ձեր սուրբ պարտականությունն է հսկել ու տեսնել՝ էդ կոռուպցիոն ռիսկը դարձե՞լ է կոռուպցիա, թե՞ չի դարձել: Պատգամավորների որդիները, եղբայրները չափահաս մարդիկ են եւ պետք է դրսեւորվեն որեւէ ձեւ էս հասարակության մեջ, խնդրում եմ դրա հետ էլ հաշվի նստեք»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:

Աղազարյանը դիմեց գլխավոր դատախազին՝ ասելով. «Բացարձակ արդարադատություն աշխարհում չկա, սուբյեկտիվիզմի էլեմենտը շատ մեծ է: Բայց կարեւոր է, թե հասարակությունը եւ իրավական ինստիտուտները ինչ վերաբերմունք ունեն այդ երեւույթների նկատմամբ ընդհանրապես:

Հիմա անդրադառնանք խոշտանգումներին ու կալանքը որպես խափանման միջոց օգտագործելուն: Երբ լսեցի իմ գործընկերների՝ մեր թիմի անդամների հարցերը ՄԻՊ-ին՝ խոշտանգումների հետ կապված, ինձ թվաց՝ ես ինչ-որ ուրիշ տեղ եմ գտնվում: Ինձ թվաց՝ սխալ եմ ընկալում իրականությունը, հավեսին զրուցում էին, թե՝ հա, խոշտանգումները եւ այլն: Ես զարմացած նայում էի չորսբոլորս՝ էս ի՞նչ է տեղի ունենում: Հետո ես գլխավոր դատախազին հարց տվեցի՝ կներեք, էլի, էս խոսակցությունը դուք հաստատո՞ւմ եք: Տիկին Վարդապետյանն ասաց՝ կան վարույթներ, կներեք, դա ինձ համար հաստատում էր: Կան վարույթներ, բայց էդ վարույթները մի քիչ արագ արեք, որովհետեւ մինչեւ վարույթները վերջանան, բոլորս արդեն Լոսում կլինենք, իմա՞ստը էլ որն է այդ դեպքում»:

Աղազարյանն ասաց, որ Քննչական կոմիտեի ղեկավարը հաշվետվություն չի տալիս, որ նայեն աչքերի մեջ, հասկանան՝ ինչքանով է անկեղծ. «Առաջին ճակատում մենք ենք՝ պատգամավորներս ենք, ինչքան թուքումուր կա՝ մենք ենք մեր վրա ընդունում, ինչքան հարված կա, մենք ենք մեր վրա ընդունում, բայց մենք չենք կարող նայել մեր մարմինների ղեկավարների աչքերին, հարցնենք՝ սա այսպե՞ս է, թե՞ այսպես չի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031