«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը» հայտարարություն է տարածել:
«Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը ողջունում է Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու նրանց գաղափարակից հոգեւորականների հայրենանվեր գործունեությունը:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում նրանց առաջնորդությամբ կազմակերպվող հանրային միջոցառումներին: Միավորման անդամները սատարում են եւ ակտիվորեն մասնակցելու են հոգևոր հայրերի կողմից համակարգվող հայրենանպաստ գործունեություններին»,- «Հայոց աշխարհազորից» փոխանցեցին Aravot.am-ին: