ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում խոսեց լրագրողների նկատմամբ բռնության մասին, ասելով, որ արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է տեղի ունենում՝ լրագրողների վրա հարձակման:
Նշենք, որ ՔՊ իշխանության շրջանում, ինչ Վլադիմիր Վարդանյանը պատգամավոր է, լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, հարձակումների դեպքերը բոլորովին էլ չեն սահմանափակվում այդ 2-3 դեպքերով:
Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Երեկ էլ Ժիրայր Ոսկանյանի վրա են հարձակվել: Հարձակվել է немалоизвестный Միկա Բադալյանը: Սա օրինակ խնդիր չի՞, չե՞ք ուզում դատապարտել: Ես, օրինակ, դատապարտում եմ ցանկացած բռնություն բոլոր լրագրողների նկատմամբ:
Կարդացեք նաև
Բայց եթե մեր պաշտոնատար անձինք են էթիկայի կանոնները խախտում, հարգելի գործընկերներ, աշխատասենյակները բաց են, եկեք մի հատ էթիկայի կանոնագիրք ընդունենք, էթիկայի հանձնաժողով ձեւավորենք եւ քննենք բոլոր գործերը, բոլոր արտահայտությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ