Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարո՛ն Նազարյան, դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ խտրականություն կա՞, թե՞ չկա». Թագուհի Ղազարյանը վիճեց

Մայիս 06,2024 11:28

ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսեց Սաշիկ Սուլթանյանի գործի մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել, որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանի պաշտպանները պնդում են՝ չկա որեւէ փաստական տվյալ, որ Սաշիկ Սուլթանյանը ատում է հայերին կամ թշնամանքով է լցված, նա քննադատում է ՀՀ կառավարությանը:

Թագուհի Ղազարյանն ասաց. «Ինչ-որ մեկը կարծում է, որ երբ Սաշիկ Սուլթանյանն ասում է՝ եզդիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա Հայաստանում, նա ազգամիջյան թշնամանք է տարածում: Ես եւս կարծում եմ, որ եզդիների նկատմամբ խտրական վերաբերմունք կա ու խտրական իրավիճակներ կան Հայաստանում մի շարք հարցերում»:

Տեղից Գեղամ Նազարյանը բղավեց, որ չկա՛ խտրական վերաբերմունք, Թագուհի Ղազարյանը վիճեց. «Պարո՛ն Նազարյան, երբ հայը Հայաստանում ասում է, որ եզդիների հանդեպ խտրական վերաբերմունք չկա, դա նույնն է, որ տղամարդը ասի՝ կանանց նկատմամբ խտրականություն չկա: Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա՞, թե՞ չկա»:

Նա վստահեցրեց, որ օրինակ եզդիական համայնքին առողջապահական ծառայությունները պակաս հասանելի են, քան հայերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031