Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի. Թաթոյան

Մայիս 06,2024 11:24

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի

Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցո՞ւմ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մյուս հոգևորականների, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է կեղծիքների ու վիրավորանքների ամոթալի, անարժանապատիվ արշավ։ Այդ արշավը նաև այն քաղաքացիների նկատմամբ է, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանին։ Սա ժողովրդավարության հիմքերին հակադրվող գործընթաց է:

Քրեական օրենսգրքի 329-րդ նշված հոդվածը, որը ներկայում իշխանությունն օգտագործում է իր շահերի համար, այլ հարցերի թվում քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։

Այս արարքները թույլ տալու հարցում հատկապես ակտիվ են ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները:

«Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031