Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իմաստ չի ունենա գոյատեւել որպես հայ՝ առանց պատմական Հայաստանի եւ մշակույթի». Սերգեյ Խաչատրյան

Մայիս 06,2024 11:02

Մայիս 5-ին աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Արամ Խաչատրյան համերգասրահում իբրեւ մենակատար հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ: Նա ցանկացած համերգի ավարտին, անկախ նրանից, թե որ երկրում է կայանում համերգը եւ ինչ ծրագրով, միշտ Կոմիտաս կամ Նարեկացի է կատարում:

Այս համերգին էլ ջութակահարը Նարեկացու «Հավուն-հավունը» նվագեց:

«Այս դժվար օրերին, որ մենք հիմա ապրում ենք, սա դառնում է էլ ավելի կարևոր։ Դա մի գործ է, որը գալիս է մեր պատմակա´ն Հայաստանից։ Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատեւել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, եւ առանց պատմական թե´ Հայաստանի, թե´ մշակույթի, որն, ինձ թվում է, կարելի է նույնականացնել… Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու…»,-ասաց աշխարհի հեղինակավոր բեմերում ու ամենահայտնի նվագախմբերի (Berliner Philharmoniker, Royal Concertgebouw Orchestra, Radio Filharmonisch Orkest, Rotterdam Philharmonic, Orchestre National de Belgique, London Symphony, London Philharmonic, Philharmonia Orchestra, NHK Symphony և Melbourne Symphony) հետ հանդես եկած ջութակահարը:

Հավելենք, որ Սերգեյ Խաչատրյանը նվագում է Իզայիի Գվարների ջութակով (1740), որը նրան տրամադրել է Nippon Music Foundation-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031