Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգում կան մարդիկ, որոնց գլուխները շատ երկար մնաց իրենց ուսերի վրա եւ էդ գլուխները ի վերջո պետք է թռնեն». Վիլեն Գաբրիելյան

Մայիս 06,2024 10:54

ԱԺ-ում շարունակում են քննարկել Գլխավոր դատախազության՝ 2023-ի գործունեության մասին հաղորդումը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն իր ելույթում դժգոհեց, որ անմեղության կանխավարկածը պատշաճ չի պահվում ու օրինակներ բերեց. «Վարդենիսում մի հիմնարկի ղեկավար կար, որը խոշտանգումով, թրաֆիքինգով, 4 քրեական հոդվածով՝ 17 դրվագով մեղադրանքներ են մարդուն առաջադրվել, մարդը կալանավորվել է, պաշտոնի կասեցում է տրվել, հետագայում այս հոդվածները սկսել են պակասել, ի վերջո դատարան է եկել հասել մի գործ, որը բացարձակ կապ չունի ո՛չ խոշտանգման, ո՛չ թրաֆիքինգի հետ:

Կամ մի ուրիշ դեպք նկարագրեմ՝ դավաճանների գործի հետ կապված: Մենք մարդկանց դավաճանի մեղադրանք ենք դնում, փաստացի, հանրային պարսավանքի ենթարկվում են ոչ միայն նրանք, այլ նաեւ իրենց ընտանիքներն ու երեխաները, բայց դավաճանի հոդվածով կալանավորում ենք, հետո ազատում, ի վերջո սանկցիաներ ենք կատարում այլ քրեական հոդվածով:

Ես մի տեղեկություն ունեմ, չեմ կարողացել ստուգել, բայց ձեզ կարծում եմ` կհետաքրքրի: Դավաճանների գործով մի քրգործ կա, որի շուրջ 17 հոգի մեղադրվել է, կալանավորվել է, ներկայումս մեկն է կալանքի տակ, եթե չեմ սխալվում` ինքնախոստովանականով, բայց ինչի՞ է այս դեպքն իմ ուշադրությունը գրավել՝ որքանով որ ես տեղյակ եմ,17-ից 16-ն ունեցել են վարձու պաշտպան, իսկ այդ մեկ մարդն ունեցել է հանրային պաշտպան: Այստեղ հարցի բարոյական կողմն էլ կա»:

Վիլեն Գաբրիելյանը նաեւ անդրադարձավ Դավիթ Տոնոյանի կալանավորմանն ու մեղադրանքին. «Դուք վերջին միջնորդության մերժման հիմնավորումը կարդացեք, ունիկալ է: Ասվում է՝ քանի որ առ այն, որ Դավիթ Տոնոյանը փաստաբան է ներգրավել ՌԴ-ից, հնարավորություն կա, որ կարա ՌԴ փախնի, եթե խափանման միջոցը փոխվի: Էդ նույն տրամաբանությամբ կարար հանգիստ գրեր՝ քանի որ Ղազախստանում է ծնվել, կարա Ղազախստան փախնի»:

Վիլեն Գաբրիելյանը խոսեց նաեւ սեւազգեստ մայրերի գործի մասին. «Դուք ասացիք, որ այդ գործում մարդիկ, որոնք ժամանակին ներգրաված են եղել, կա՛մ չեն աշխատում, կա՛մ այլ գործով են ներկայումս զբաղվում: Ձեզ տեղեկացնեմ, որ զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության հսկողության բաժնի պետ կար՝ Անդրանիկ Մարտիրոսյան, որը Տիգրան Օհանջանյանի եւ Արթուր Ղազարյանի գործով եւս հսկող դատախազ է եղել, կարծում եմ, ոչ պատշաճ տեղեկատվության հարց կա:

Ես այն, ինչ կուզեի տեսնել դատախազությունից, մինչ այս պահը չեմ տեսնում: Համակարգում կան մարդիկ, որոնց գլուխները շատ երկար մնաց իրենց ուսերի վրա եւ էդ գլուխները ի վերջո պետք է թռնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031