Բացի այդ, հայտեր կան Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինի և տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցի դեմ։
Գրոյսմանը և Կլիմկինը հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածներով։ Թե կոնկրետ ինչ հոդվածների մասին է խոսքը, ՆԳՆ-ն չի հստակեցնում։
Ապրիլին Ռուսաստանի քննչական կոմիտեն նրանց, ինչպես նաև Շտեցին մեղադրանք էր առաջադրել Դոնբասում հրետակոծություն և այլ հանցագործություններ կատարելու համար։
«Ռոսֆինմոնիտորինգի» կողմից ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ընդգրկված Դանիլովն ու Ավակովը նույնպես հետախուզվում են Քրեական օրենսգրքի հոդվածով։ Սակայն այս դեպքում ևս հոդվածները չեն նշվում։
Կարդացեք նաև
Ի պատասխան Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է․ – «Օգտվելով առիթից՝ հիշեցնում ենք, որ, ի տարբերություն ռուսական անարժեք հայտարարությունների, Միջազգային քրեական դատարանի կողմից ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալելու հրամանը միանգամայն իրական է և ենթակա է կատարման աշխարհի 123 երկրների կողմից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: