Լրահոս
Օրվա լրահոսը

Բևեռը գտնում է, որ Տավուշում ապօրինի սահմանազատումը հետևանք է ներկա վարչախմբի թուրքամետ քաղաքականության, ուստի հանդես է եկել և հանդես է գալիս պետականակործան վարչախմբի հեռացման պահանջով. ԱԺԲ

Մայիս 06,2024 10:24

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ապօրինի սահմանազատման դադարեցումը այդ գործընթացի հենց սկզբից եղել է և մնում է Ազգային-ժողովրդավարական բևեռի որդեգրած քաղաքականությունը։

Դա դրսևորվել է և՛ Տավուշում` ԱԺԲ համախոհների մշտական ներկայությամբ, և՛ ապրիլի 24-ին, 27-ին ու 30-ին Երևանում ոստիկանական բիրտ բռնաճնշումների և հարյուրավոր մարդկանց ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու պայմաններում կայացած բազմամարդ հավաք-երթերով։

Բևեռը գտնում է, որ Տավուշի մարզում ապօրինի սահմանազատումը հետևանք է ներկա վարչախմբի թուրքամետ քաղաքականության, ուստի հանդես է եկել և հանդես է գալիս պետականակործան ներկա վարչախմբի հեռացման պահանջով։

Որպես ազգային-ազատագրական շարժում` Ազգային-ժողովրդավարական բևեռն աջակցում է հայրենազրկման դեմ ուղղված բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031