«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը վերահաստատում է իր մշտական դիրքորոշումը, առ այն, որ ներկայիս ազգադավ իշխանությունները ժամ առաջ պետք է հեռանան։ Այս դավաճանական խմբակի իշխանության յուրաքանչյուր րոպեն աղետալի սպառնալիք է Հայաստանի համար։
Ինչպես միշտ, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» ողջունում է ցանկացած քաղաքացիական ընդվզում, ժողովրդական պայքար, որոնց իրական նպատակներն են այս դրածո իշխանության հեռացումը և հայրենիքի սահմանների անվտանգության ապահովումը։
Կոչ ենք անում իշխանություններին՝ մինչև վերջ կառչած չմնալ իշխանական աթոռից, խաղաղ ցուցարարների դեմ չկիրառել բռնություն և ավելի մեծ արտաքին և ներքին արհավիրքների առաջ չկանգնեցնել Հայաստանի Հանրապետությունը։
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող հնարավոր բռնությունները գործելու նպաստավոր պայմաններ կստեղծեն Հայաստանի արտաքին թշնամիների համար, որի արդյունքում մեր պետությունը կկանգնի նոր արտաքին սպառնալիքների առջև։ Այս ամբողջի իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվությունը կրելու են իշխանությունները։
Կարդացեք նաև
Հույս ունենք, որ գոնե այս անգամ, կհաջողվի ազատվել այս իշխանություններից։
Ողջամտություն և հաղթանակ ժողովրդին, խաղաղություն Հայաստանին։
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն