Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ի սկզբանե ողջունել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորումը։ Արցախի Հանրապետության անկմանը հաջորդող Հայաստանի ապօրինի սահմանազատում-սահմանագծման ծանրագույն այս պահին գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժումը գալիս է դեպի քաղաքամայր Երևան։
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում հանուն հայոց ինքնիշխան, ժողովրդավարական պետության և նրա քաղաքացիների պաշտպանության ծավալված արդար շարժմանը։ ՀԴԿ- ն համոզված է՝ այս շարժումն արդեն համահայկական է, և բոլորս նվիրյալ զինվորի կարգավիճակով պատրաստ ենք ծառայելու պետականության պաշտպանության սրբազան գործին։ Գրավյալ Արցախից մինչև մասնատվող Տավուշ, ապա՝ ողջ Հայաստան մեր ուժերը միավորելու ենք, ճշմարտությունը հաղթելու է։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ