Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու․ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում․ Տիգրան Աբրահամյան

Մայիս 04,2024 23:04

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Տավուշում իշխանության սադրած միջադեպերի հետևանքով ապօրինի անազատության մեջ հայտնված 4 տավուշցիների:

Վերջիններիս միակ մտահոգությունը նրանում էր, որ իրենց տան, գյուղի, մարզի հետ կապված կարևոր ու միաժամանակ վտանգավոր իրադարձություններին մասնակցելու հնարավորություն չունեն:

Ցավոք, արդեն 10-11 ամիս է՝ ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:

Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու, հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031