Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերություն․ Գարեգին Երկրորդ

Մայիս 04,2024 21:19

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանի։

​Հանդիպմանը պարոն Մանուկյանը Վեհափառ Հայրապետին տեղեկություններ փոխանցեց միության ստեղծման պատմության և ներկա գործունեության մասին։

Այնուհետև Նորին Սրբությունը, ողջունելով և իր օրհնությունը բերելով միության անդամ երիտասարդներին, իր գնահատանքը հայտնեց նրանց հայրենանվեր իրագործումների համար։ Հայոց Հայրապետը նկատեց, որ յուրաքանչյուր հայորդու հայրենասիրությամբ ու քաջարի ոգով պետք է իմաստավորվի հանուն հայրենիքի նահատակված մեր զավակների զոհաբերությունը, որպեսզի հնարավոր լինի կերտել անվտանգ, բարօր և առաջընթաց հայրենիք։​

Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին, ակտիվորեն ներգրավվել հոգևոր-եկեղեցական կյանքին, ամուր պահել սերն ու նախանձախնդրությունը հայրենիքի նկատմամբ, առաջնորդվել նախնյաց լուսավոր օրինակով  և չտկարանալ մեր երկի առջև ծառացած դժվարությունների հանդիման։

Հանդիպման վերջում Հայոց Հայրապետը պատասխանեց երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու հոգեխնամ և ազգապահպան առաքելությանը, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղիներին։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031