Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղեղատար համակարգերի կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ

Մայիս 04,2024 21:11

Մայրաքաղաքում օրեր շարունակ տեղացող հորդառատ անձրևները փողոցներում առաջացրել են անձրևաջրերի կուտակումներ: Նման իրավիճակից խուսափելու նպատակով պարբերաբար մաքրվում և արդիականացվում են գործող հեղեղատար համակարգերը:

Քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ տարիների ընթացքում սակավացող գրունտային հողերի արդյունքում է առաջացել անձրևաջրերի կուտակումների խնդիրը:

Երևանում կան փողոցներ, որոնք չունեն հեղեղատար համակարգեր: Այժմ դրանց կառուցման ուղղությամբ տարվում են փուլային աշխատանքներ:

Երևանի Նոր Արեշ թաղամասի 50-րդ փողոցի մոտակայքում տներ ու փողոցներ են հեղեղվել Ողջաբերդ գետի հենապատի փլուզման արդյունքում: Դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն: Փրկարարները քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031