Ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ Կիրանցից քայլերթով գալիս են Երեւան՝ պատասխան պահանջելու:
Քայլերթով արդեն հասել են Իջեւան: Բազմաթիվ քաղաքացիներ են միանում, հյուրասիրում, ճանապարհին վարորդները մեքենայի ազդանշաններով ու լուսարձակներով ողջունում ու ծափահարում են նրանց:
Շարժմանը միացավ մայրաքաղաքի 46 համարի միկրոավտոբուսի նախկին վարորդ Ռուստամը, որը հայտնի է իր «բոլոլա ա լինելու» արտահայտությամբ: Հիշեցնեք, որ նա ղեկին ծխելու և իրենից ծխախոտը հանգցնել պահանջող քաղաքացու հետ վիճելու համար աշխատանքից հեռացվել էր:
Կարդացեք նաև
Ըստ նախանշված ճանապարհային քարտեզի, քայլերթի մասնակիցները պետք է գնան Իջեւանի գինու գործարան, այնտեղից՝ Հաղարծին, որտեղ էլ պետք է գիշերեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Պիտի կարողանալ ֆիլտրել ու հեռու պահել նման մարդկանցից այս շարժումը։ Ես էլ մի քանի պատեհապաշտ մարդկանց տեսա կադրերում, եթե այդպես չարվի, ապա 2018-ի նման շարժումը վերածվելու է հիմա էլ “աբիժնիկների” շարժման։