«Մենք սա անպայման տանելու ենք իր տրամաբանական ավարտին, որովհետեւ մենք ունենք պատիվ եւ հայրենիք»,- այսօր Կիրանցից Երեւան քայլերթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա կոչ արեց միանալ այս պայքարին՝ զգուշացնելով, որ վաղն արդեն ուշ է լինելու, սա վերջին շանսն է ՀՀ-ն փրկելու ու սրանից է կախված մեր երեխաների ճակատագիրը:
Ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ Կիրանցից քայլերթով գալիս են Երեւան՝ պատասխան պահանջելու:
Կարդացեք նաև
Արդեն համացանցում սկսել են հարցադրումներ անել, թե՝ «Չալոն» ո՞ւր է, Ռադիոտուն մտնելո՞ւ եք, Բագրատ Սրբազանին ԱԱԾ տանելո՞ւ են: Քայլերթի ժամանակ Սարիգյուղի «Սարի մարկետի» սեփականատերը սեղանը գցել ու սուրճի հյուրասիրություն էր կազմակերպել պայքարի մասնակիցների համար:
Հետո գյուղերով քայլելիս հանդիպեցին գառների հոտի: Բագրատ Սրբազանը գառներից մեկին գրկեց ու ասաց. «Կուճու-կուճու. գառնուկով, բանով գնում ենք մայրաքաղաք՝ հարցերը լուծելու: Էս անմեղ կենդանիներով անուշ-անուշ գնում ենք հարցեր լուծելու»:
Ավելի ուշ Բագրատ Սրբազանը ողջագուրվեց իր շանը՝ հայկական գամփռին՝ Արքային. «Արքուկ, մեռնեմ ջանիդ, քեզ վաղուց չեմ տեսել»,- ասաց Սրբազանը:
Սա քայլերթի առաջին օրն է: Պայքարին միանում են նորանոր ընտանիքներ: Քիչ առաջ միացան զոհված հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Դավիթ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ
Այս ինքնաբուխ երթը մեծ հույս է ներշնչում դրական զարգացումների համար, քանի որ Բագրատ Սրբազանը հավասարակշռված, խելացի և հայրենասեր անձ է և նա կարող է արթնացնել հուսահատված ու իրենց ընտանեկան պատյանների մեջ մտած հայերին և իր օրինակով նրանց մտցնել հայրենափրկիչ գործունեության ծիրի մեջ։
Քո հայրենանվեր գործում քեզ անկոտրում կամք եմ մաղթում հարգելի Բագրատ Սրբազան և հավատում քո հաղթարշավի հաջողություններին։