«Հոգին հաղթելու է դուխին, այն, ինչ Կիրանցի, Ոսկեպարի, Բաղանիսի ժողովուրդը իրականացրել է՝ դարձնելով համահայկական հարց, այստեղ հոգին հաղթել է դուխին, եւ դա իրականություն է: Մեր ճանապարհը լինելու է մեկ գծով, որպեսզի եռագույնը հաղթի սեւին ու սպիտակին, այն, ինչ մենք առաջին օրվանից նշել ենք, լայն հաշտության, համերաշխության այնպիսի մե՜ծ շարժումով եռագույնը պետք է հաղթի սեւին ու սպիտակին: Եվ մեր վերջնահանգրվանը լինելու է Հոգեւոր Հայաստանը՝ իր արժեքային մեծ համակարգով, իր սիրով, բարությամբ, արարումի զգացումով, իր սխրանքներով հերոսությամբ, ճշմարտության ճանապարհով հաղթելու է Նոր Հայաստանին, կամ Թազա Հայաստանին»,- Կիրանցում Տերունական աղոթքից հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Լենա տատի օրհնությունը ստանալուց հետո նրանք օրհնություն խնդրեցին նաեւ զոհված զինծառայողների ծնողներից:
Սեւազգեստ մայրերն իրենց մայրական օրհնությունը տվեցին պայքարի մասնակիցներին ասելով՝ 4 տարի սպասել ենք այս օրվան. «Մենք այս շարժման զինվորներն ենք: Ոնց որ մեր տղաներն են կռվել էս հողի համար, մենք պատրաստ ենք իրենց պես կռվենք: Ոնց կհաջողենք՝ չգիտեմ, բայց հուսով ենք Աստված կօգնի մեզ այս ազնիվ պայքարի մեջ»:
«Որդիների կանչ» ՀԿ-ից Արա Ռոստոմյանն ասաց, որ պայքարի հիմքում հետեւյալ գաղափարն են դնում՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք:
Կարդացեք նաև
Ծնողներից մեկն էլ ասաց. «Մեր տղերքին իրենք դավաճանեցին, բայց մեր տղերքը պատգամ են թողել, գոնե այսքանը կարողանանք պահել»:
Ինչպես գիտեք, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ Կիրանցից քայլերթով գալիս են Երեւան՝ պատասխան պահանջելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Դավիթ ՂԱՐԱՄԱՆՅԱՆԻ