«Էս շարժումը բնականից է առաջացել՝ մեծով, փոքրով, մեր ու մանուկով: Տեղը եկավ՝ ոտքով կգնանք, տեղը եկավ՝ մարշրուտկա կնստենք, տեղը եկավ՝ ավտոբուսով կգնանք, եթե մետրոն աշխատեց՝ մետրո կնստենք, մեքենայով կգնանք, կպառկենք կքնենք, մի երեք մետր հետ կգանք, 6 մետր առաջ կգնանք, ինչպես ուզենք՝ այնպես էլ կգնանք:
Մեր երկիրն է, մեր տարածքը, մեր ճանապարհը: Որտեղ պետք եղավ քնելու՝ կքնենք, որտեղ պետք եղավ նստելու՝ կնստենք, որտեղ պետք եղավ վոլեյբոլ խաղալ՝ վոլեյբոլ կխաղանք, որտեղ պետք եղավ պարելու՝ կպարենք, որտեղ պետք եղավ լռելու՝ կլռենք, որտեղ պետք եղավ խոսելու՝ կխոսենք»,- Կիրանցում քայլերթով Երեւան շարժվելուց առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ մանրամասնելով պայքարի նոր մեկնարկի մասին:
Նախատեսվում է, որ Կիրանցից մայիսի 9-ին կհասնեն Երեւան ու իրենց պահանջները կներկայացնեն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սա հայրենափրկիչ մի երթ է, որի շնորհիվ.
1. մեր ազգային խորքային Ոգեղենը փոխարինելու է գալիս օտարածին և օտարի առաջ կռացող «դուխովին»,
2. հոգևոր արժեքներ կրող և կրթված հայ առաջնորդը փոխարինելու է գալիս անկիրթ և փողոցային բառապաշարով ու պրիմիտիվ «շուստրիությամբ» երկիր կառավարող օտարահպատակին,
3. «հույսդ դիր քո վրա» հուսալի մոտեցումը փոխարինելու է գալիս թշնամու նախագծով թելադրվող «հույսներս դնենք խաղաղության պայմանագիր» անհույս ու անհեռանկար մոտեցման վրա (մեր պաշտպանական ամուր դիրքերն ականազերծելով և արյունարբու ոսոխին նվիրելով):
Մեր սիրելի Բագրատ Սրբազանին կամք ու զորություն ենք մաղթում առաջնորդելու փրկության այս շարժումը, իսկ մեր հայրենակիցներին կոչ անում արթնանալ հուսահատության ու անտարբերության թմբիրից և դուրս գալով իրենց ընտանեկան պատյաններից, միանալ պայքարի դուրս եկած մեր եղբայրներին ու քույրերին:
Սա հուսադրող պայքար է, համախմբման ու փրկության ճանապարհ: