Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածելու համար, այլ անձնային բնույթի հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան. փաստաբան

Մայիս 04,2024 16:10

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիկին Աննա Վարդապետյանի մեկնաբանությամբ ստացվում է, որ եթե մինչ Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ տեղի ունեցած դեպքը նրանք նախկինում միջանձնային վեճ չեն ունեցել, ուստի Արթուր Սուքոյանի արարքը պետք է դիտարկել բացառապես լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում։

Շատ թույլ մեկնաբանություն…

Նախ նշենք, որ միջանձնային կոնֆլիկտը պարտադիր չէ, որ առկա լինի նախկինում (մինչ բուն դեպքը), այլ կարող է առաջանալ նաեւ հանկարծակի։ Բացի այդ, բռնության գործադրումը սույն հանցակազմի իմաստով հանդիսանում է հանցանքի կատարման եղանակ, և որպեսզի սույն պարագայում բռնության գործադրումը դիտվի որպես հանցակազմի որակյալ հատկանիշ, այն պետք է ուղղված լինի բացառապես լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն։ Սակայն սույն պարագայում ներկայացված նյութերից ակնհայտ է, որ Արթուր Սուքոյանը մեկ անգամ հարված է հասցրել տուժող Դավիթ Լևոնյանին միայն ու միայն այն բանից հետո, երբ վերջինիս կողմից հնչեցվել է պատասխան հայհոյանքը, ինչից հետևում է, որ Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է ոչ թե տուժողի կողմից տեսանյութ տարածելու համար, այլ վերջինիս կողմից անձնային բնույթի հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան, հետևաբար նման պայմաններում Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը պարզապես չի կարող դիտվել որպես Դավիթ Լևոնյանի կողմից ենթադրյալ լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված եղանակ։

Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031