Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են․ հայտարարություն

Մայիս 04,2024 11:15

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից եւ միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։

Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, եւ մենք չենք կարող անտարբեր լինել պետականության կորստի նկատմամբ։ Դրանով պայմանավորված միանում ենք ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը, խստորեն դատապարտում բիրտ ուժի կիրառումն իրենց օջախի ու հողի համար ոտքի ելած մեր հայրենակիցների նկատմամբ։ Մենք բազմիցս նշել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք․ թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են, որոնք կարող են բերել անջրպետի եւ որոնք չեն բխում թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի շահերից։

Եվ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը եւ եթե մեր մտահոգություններն անտեսվեն, ապա Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել։

Այս պայքարը ողջ հայութեան եւ Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի եւ կեղծիքի դէմ՝ յանուն ճշմարտութեան եւ արդարութեան։ Եվ այս պայքարը անպայման պիտի յաջողի։

ԳԿԽ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031