ՄԻՊ Անահիտ Մանասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե տևական ժամանակ է, ինչ Երևանի բոլոր վարչական համայնքներում փակցվել են իր լուսանկարները՝ գրությամբ, թե փնտրվում է ՄԻՊ-ը, ասել է, որ լուսանկարների տարածումը և կոչերը կարող են պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ։
«ՉԻ». Փաստորեն, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վերաբերյալ գնահատականները, որոնք չեն պարունակում հայհոյանք, սպառնալիք, վիրավորական արտահայտություններ, մեկ է, հանցագործություն են, եթե դրանցում քննադատություն կա:
Մենք ուղղակի բացատրենք այս ՄԻՊ-ին, որ նման լուսանկարները և կոչերն ընդամենը նշանակում են, որ Անահիտ Մանասյանը գործ չի անում, չի երևում, վատ է աշխատում: Հիմա դա օբյեկտիվ գնահատական է, թե ոչ, այլ հարց է, բայց փաստ է, որ ՄԻՊ-ը պատկերացում չունի մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների մասին:
Դրանցից մեկն էլ այն է, որ մարդը արտահայտվելու և կարծիք հայտնելու իրավունք ունի: Այդ թվում իրավունք ունի Անահիտ Մանասյանի գործունեության վերաբերյալ կարծիք հայտնել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»