Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։
Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ և 2 սենյակները։
Կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները նշված տանը՝ ննջասենյակում հայտնաբերել են 3 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ այրվածքներով և ծխահարված վիճակում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում