Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ն իր տեղում չէ. «Փաստ»

Մայիս 04,2024 09:55

Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց:

Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի տպավորություն էր, որ ՔՊ-ականները, հրահանգով կամ առանց հասկանալու, ՄԻՊ-ին հնարավորինս վարկաբեկելու կուրս էին վերցրել: Ինչո՞ւ վարկաբեկելու: Այն պարզ պատճառով, որ եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ը իր տեղում չէ: Չէ, իր տեղում չէ ինստիտուտի առումով, բայց իր տեղում է իշխանության համար, որովհետև անում է այն, ինչի համար հենց իրեն է առաջադրել այդ իշխանությունը:

Հայաստանի Հանրապետության 33-ամյա պատմության մեջ որևէ ՄԻՊ այդքան սիրված, գովաբանված չի եղել որևէ իշխանության կողմից: Հակառակը եղել է, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն անթաքույց դժգոհել կամ նեղսրտել են ՄԻ պաշտպանից: Եվ դա նորմալ է: Իսկ հիմա փաշինյանական իշխանությունը գովաբանում է ՄԻՊ-ին՝ ի դեմս Անահիտ Մանասյանի:

Դե, յուրային է, կարելի է ասել՝ իրենցից մեկը, այնքան յուրային, որ քաղաքացիները սրամտում են, որ նա ոչ թե ՄԻՊ, այլ ՔՊԻՊ է՝ ՔՊ-ի իրավունքների պաշտպան: Կամ՝ ՆԻՊ՝ Նիկոլի իրավունքների պաշտպան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031