Այն, ինչ այս օրերին Նիկոլ Փաշինյանի հրահանգով ուժայիններն իրականացնում են Կիրանցում, որևէ մեկի համար նորություն չպիտի լիներ։ Ի վերջո՝ երեք տարի առաջ ճիշտ նույն բանը տեղի է ունեցել Շուռնուխում, երբ գյուղի մի մասը «բանավոր պայմանավորվածությունների համաձայն» հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն էլ շատ կոպիտ ձևով հարձակվեց շուռնուխցի մի կնոջ վրա, թե «դո՛ւ չես որոշելու՝ որտեղով պիտի անցնի հայ-ադրբեջանական սահմանը»։ Հիմա բառացիորեն նույն բանը Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներին է ասում, հասարակությունն էլ շոկի մեջ է՝ «ո՞ւմ մտքով կանցներ»։
Մեր քաղաքական դաշտի և հասարակության հիմնական պրոբլեմներից մեկը հենց այն է, որ չենք կարողանում կամ չենք ցանկանում հաշվարկել իշխանությունների (ընդ որում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի) հաջորդ քայլերը, մինչդեռ դրանք ոչ միայն լիովին կանխատեսելի են, այլև պատշաճ կերպով անոնսավորվում են։ Իսկ հաջորդ քայլերը կանխատեսելը շատ կարևոր է, եթե խնդիր կա կանխել դրանք։
Մեր իրավիճակում, օրինակ, գրեթե հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ կարելի է հաշվարկել, որ «սահմանազատման» հաջորդ փուլով Նիկոլ Փաշինյանը հանձնելու է երեք էքսկլավները (Վերին Ոսկեպարի, Սոֆուլլու-Բարխուդարլուի և Տիգրանաշենի)։ Ընդ որում՝ այդ մասին հենց ինքն է հայտարարել։ Որովհետև «պարզաբանել է», թե ինչու է սահմանազատումը սկսվում հատկապես Տավուշից ու ներկայացրել բացատրությունը՝ ի տարբերություն սահմանի մյուս հատվածների, այդ հատվածում բնակավայրեր են եղել։ Եթե տրամաբանությունը կամ սկզբունքը դա է, ապա հարց պիտի առաջանա՝ իսկ ուրիշ է՞լ որ հատվածներում կան «ոչ տիտղոսակիր երկրի վերահսկողության տակ գտնվող բնակավայրեր»։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»