Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիան հաճախ է ունենում համերգներ հենց շենքի ներսում, ազատ մուտքով և հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագրերով։ Այսօր հերթն Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի «Գործիքավորում և մշակում» դասընթացի տարեվերջյան հաշվետու համերգին։
Դասընթացի ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Յուրի Գալստյանը։ Համերգին հնչել են ամբիոնի ուսանողների ստեղծագործությունները, մշակումները, գործիքավորումները։
Համերգին մասնակցել են նաև Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի «Հայահունչ» ժողովրդական գործիքների նվագախումբը, ղեկավար՝ դոցենտ Սամվել Երկնափեշյան։
Կարդացեք նաև
Համերգի նպատակն ուսանողների հեղինակային ստեղծագործությունները, մշակումները և գործիքավորումները լսելի դարձնելն ու հանրահռչակելն էր։