Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով». ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը` ՄԻՊ-ի մասին

Մայիս 03,2024 22:03

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից ապրիլի 22-ին հրապարակվել է 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնող զեկույցը, որում անդրադարձ է կատարվել 2023 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակին՝ ընդգծելով մարտահրավերներն ու զարգացումները:

Զեկույցում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ձեռք բերելու նպատակով Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողություններից հետո սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար էթնիկ հայերի Հայաստան տեղահանմանն ու դրան նախորդող՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա Լաչինի միջանցքի արգելափակմանը:

Առանձնակի ուշադրության են արժանացել տարբեր բնագավառներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը` ընդգծելով 2023 թվականին հաստատության անկախ գործունեությունը: Զեկույցում մասնավորապես նշվել է. «ՄԻՊ գրասենյակը իրավասու է բոլոր մակարդակի պետական մարմինների չարաշահումներից պաշտպանելու իրենց իրավունքներն ու հիմնարար ազատություններն իրացնող անձանց։ ՄԻՊ գրասենյակը գործել է անկախ և արդյունավետ պաշտպանություն է ապահովել անհատական գործերով»:

 

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցի ամբողջական տարբերակը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031