Yerkir.am-ի տեղեկություններով ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 350 մլն դրամի պարտք է կուտակել:
Ըստ նույն աղբյուրի՝ 2023 թ. դեկտեմբերի 25-ից ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը վերջերս է տեղեկացել, որ պարտքերը կուտակվել են 2021 թվականից, երբ համալսարանի ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը:
Aravot.am-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պարոն Զաքոյանից:
Կարդացեք նաև
Համալսարանի Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոս Ավետիսյանը մեզ փոխանցեց, որ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը նպատակահարմար չի գտնում մեկնաբանել խոշոր պարտքի վերաբերյալ լուրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ