Օրերս «Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը հանդիսավոր նշել է իր 1 ամյակը։ Միջոցառմանը ներկա են եղել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պատասխանատուները, Հրազդանի համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր։ Օրհնության կարգը կատարել է Կոճոռ թաղամասի Սուրբ խաչ եկեղեցու քահանա Տեր-Ավետիս Մակարյանը։
«Լեգենդներ» բռնցքամարտի ակումբը հիմնադրել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, հրազդանցի Հարութ Առաքելյանը։ Ակումբը բացվել է ‹‹Զինվորի տուն›› վերականգնողական կենտրոնի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։
«Սկզբում դժվարություններ շատ կային, հիմա փորձում ենք ներկայացնել մեկ տարվա աշխատանքներն ու դրանց արդյունքները։ Այսօր ցուցադրական մենամարտեր կլինեն 8 տարեկան մարզիկների միջև։ Նպատակ ունենք այդ տարիքի մարզիկների միջոցով խելացի ձևով ներկայացնել բռնցքամարտը։ Ակումբի շրջանակներում նախատեսված գլխավոր մենամարտում հաղթող ճանաչված մարզիկը Հայաստանի առաջնությունում կներկայացնի Կոտայքի մարզը››,-ասաց ակումբի հիմնադիր Հարութ Առաքելյանը։
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ